Դասընթացը նախատեսված է «Գործարար վարչարարություն» կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար:

Առարկայի շրջանակներում ուսումնասիրվում են բիզնես-պետություն փոխգործակցության իրավական կարգավորումները, քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ բիզնես հարաբերությունների մասնակցության առանձնահատկությունները, փոքր և միջին բիզնեսի իրավական  կարգավորումները, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային իրավական կարգավորման հիմնախնդիրները:

Դասընթացի նպատակն է ուսանողներին սկզբնական, ելակետային գիտելիքներ տալ բիզնես գործունեության ոլորտում պետության դերի, բիզնեսի իրավական կարգավորման հիմունքների վերաբերյալ:

Դա­սըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում անց­կաց­վող գործ­նա­կան պա­րապ­մունք­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն կտան ա­կա­դե­միա­յի մագիստրանտներին վեր­լու­ծել և հաս­կա­նալ պետության դերը հասարակության կառավարման, բիզնեսի կառավարման գործում,  բացահայտել  բիզնես հարաբերություններին քաղաքացիների և իրավաբական անձանց մասնակցության իրավակարգավորումների առանձնահատկությունները, տարանջատել բիզնես հարաբերություններին մասնակցող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերը, գնահատել պետության կողմից տարվող հակամենաշնորհային քաղաքականությունը՝ բիզնես գործունեության համար հավասար պայմաններ ապահովելու գործում:


Այս հարթակը հանդիսանում է "Հեռավար կրթության կազմակերպում և կառավարում" ձեռնարկի ուցեկցող նյութերի հարթակ, որտեղ կարող եք գտնել ձեռնարկի բաժիններում ներառված գործնական լուծումները, մասնավորապես Մուդլ համակարգում հեռավար դասընթաց կառուցելու տեսահոլովակները և օգտակար բազմազան նյութերը: 

 R-ը բաց կոդով ծրագրավորման լեզու է  վիճակագրական վերլուծությունների համար։ R-ի օգտագործման ոլորտները բազմազան են՝ կրթություն, առողջապահություն, բիզնես, հասարակական և սոցիալական գիտություններ, պետական կառավարում և այլն։ "Տվյալների վերլուծություն R միջավայրում" դասընթացը նախատեսված է սկսնակների համար։ Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R ծրագրավորման լեզվի հիմունքներին, ինչպես նաև կկատարեն ավարտական նախագիծ սեփական տվյալների հետազոտման և թաքնված օրինաչափություններ գտնելու նպատակով։

Our English for IT and technical professionals course is a practical language course designed to improve the listening skills, vocabulary and industry-specific communication skills of IT and technical specialists.