Բարի գալուստ ազգային գիտահետազոտական և կրթական ցանցի հեռաուսուցման հարթակ։

Ազգային գիտահետազոտական և կրթական ցանցը() միավորում է մեր հանրապետության գիտական, հետազոտական, կրթական, մշակութային գրեթե բոլոր  կազմակերպությունները: Մեր հիմնական առաքելությունն է ստեղծել գիտության և կրթության ոլորտի համար տարածաշրջանային գերարագ ինտերնետային ցանցը, որը կնվազեցնի թվային անջրպետը և կհեշտացնի հայաստանյան գիտնականների, հետազոտողների և ուսանողների մասնակցությունը հետազոտությունների և մշակումների (R&E) գլոբալ նախագծերին:

edu.asnet.am հեռաուսուցման հարթակը թույլ է տալիս ASNET-AM ցանցի և նրանից դուրս օգտվողներին տրամադրել ժամանակակից կրթական առցանց դասավանդման և ուսուցման նյութեր ոչ միայն ՏՏ ոլորտի ապագա մասնագետների համար, այլև տարբեր միջդիսցիպլինար առարկաներ ուսումնասիրող երիտասարդների համար:


    ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

    Կարճ ծանոթություն ASNET-AM-ի հետ


    Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը (ASNET-AM) միավորում է գիտական, հետազոտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ: ASNET-AM ցանցը ստեղծվել է 1994 թվականին: Նրա կառուցվածքը և օգտագործման սկզբունքները մշակվել և իրականացվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ) աշխատանքային խմբի կողմից:

    ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ 1998 թվականին ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ն հաստատվել է որպես ASNET-AM ցանցի զարգացման և մշակման պատասխանատու կազմակերպություն:


    (Խմբագրել է Samuel Petrosyan - Sunday, 9 June 2019, 9:43 PM)

    Թվային մարքեթինգ

     


    Մեր հարթակում մեկնարկում է «Թվային մարքեթինգ» դասընթացը, որը կտևի երկու
    ամիս: Դասընթացի  ընթացքում դուք կստանաք  համացանցում  մարքեթինգային
    գործունեության պլանավորման և կազմակերպման  համար անհրաժեշտ գիտելիքներ,
    կծանոթանաք մարքեթինգային այնպիսի գործիքներին, որոնց միջոցով կարելի է
    ավելացնել կազմակերպության առցանց ռեսուրսի գրավչությունը, բարձրացնել
    հաճախորդների հավատարմությունը և բրենդի ճանաչումը:

    Ներկայացնում ենք տեսանյութեր «Թվային մարքեթինգ» դասընթացից։

     


      

     

    Մեր ցանցում մեկնարկած դասախոսությունները և կոնֆերանսները


    ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների հեռավար ուսուցման կենտրոնում մեկնարկել է տեսադասախոսությունների ձայնագրումը:

    ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ կենտրոնը զինված է «Galicaster» դասախոսությունների ձայնագրման ծրագրակազմով, որն ապահովում է ճկուն և ժամանակակից լուծումներ կրթական մուլտիմեդիա բովանդակության ձայնագրման համար, ինչպիսիք են դասախոսությունները և գիտաժողովները:

     
     


    [ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ] Linux ՕՀ բազային դասընթաց

    Ներկայացնում ենք «Linux ՕՀ բազային դասընթաց» դասընթացի ներածական տեսանյութը։



     
     

    Տրանսպորտային լոգիստիկա


    «Լոգիստիկ համակարգերի կառավարում» դասընթացի շրջանակներում ներկայացնում ենք «Տրանսպորտային լոգիստիկա» ուսուցողական տեսանյութը: «Տրանսպորտային լոգիստիկա» թեմայի շրջանակներում դուք կիմանաք լոգիստիկայի ազդեցությունը տրանսպորտի վրա, կուսումնասիրենք տրանսպորտային կազմակերպությունների քաղաքականությունը և փոփոխությունները նրանց գործունեության բնույթում, բեռների հավաքագրման և բաշխման նոր լոգիստիկական համակարգերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տեսակի ընտրությունը: 

     
     
    Բեռնել թեմայի նյութը


    Բաց թողնել դասընթացներ