Բարի գալուստ ազգային գիտահետազոտական և կրթական ցանցի հեռաուսուցման հարթակ։
Ազգային գիտահետազոտական և կրթական ցանցը() միավորում է մեր հանրապետության գիտական, հետազոտական, կրթական, մշակութային գրեթե բոլոր կազմակերպությունները: Մեր հիմնական առաքելությունն է ստեղծել գիտության և կրթության ոլորտի համար տարածաշրջանային գերարագ ինտերնետային ցանցը, որը կնվազեցնի թվային անջրպետը և կհեշտացնի հայաստանյան գիտնականների, հետազոտողների և ուսանողների մասնակցությունը հետազոտությունների և մշակումների (R&E) գլոբալ նախագծերին:
edu.asnet.am հեռաուսուցման հարթակը թույլ է տալիս ASNET-AM ցանցի և նրանից դուրս օգտվողներին տրամադրել ժամանակակից կրթական առցանց դասավանդման և ուսուցման նյութեր ոչ միայն ՏՏ ոլորտի ապագա մասնագետների համար, այլև տարբեր միջդիսցիպլինար առարկաներ ուսումնասիրող երիտասարդների համար: