ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների հեռավար ուսուցման կենտրոնում մեկնարկել է տեսադասախոսությունների ձայնագրումը:
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ կենտրոնը զինված է «Galicaster» դասախոսությունների ձայնագրման ծրագրակազմով, որն ապահովում է ճկուն և ժամանակակից լուծումներ կրթական մուլտիմեդիա բովանդակության ձայնագրման համար, ինչպիսիք են դասախոսությունները և գիտաժողովները: